Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության օմիկրոն շտամի ենթատեսակներից շրջանառվում են XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) և EG.5.1 (Էրիս) տարբերակները: Radar Armenia-ի հարցմանն ի խատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից պարզաբանել են, որ COVID-19-ի ենթատեսակներով վարակված քաղաքացիների թվաքանակի, մահվան դեպքերի և տարիքային խմբերի վերաբերյալ հստակ տվյալներ առկա չեն.
«COVID-19-ի ենթատեսակներով վարակված քաղաքացիների թվաքանակի, մահվան դեպքերի և տարիքային խմբերի վերաբերյալ հստակ տվյալներ առկա չեն, քանի որ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչների ենթատեսակների որոշման լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ընտրանքային կարգով՝ կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր դրական արդյունքով պացիենտներից վերցված այն նմուշներում, որոնք համապատասխանում են սեկվենավորման մեթոդաբանության պահանջներին, և հիմնական նպատակն է՝ բացահայտել երկրում շրջանառվող ենթատեսակները»,- ասված է ԱՆ պատասխանում։
Հայկ Մագոյան