Հասարակություն

«Լեզվական, կառուցվածքային առումով լուրջ բարդությունների առջև էինք կանգնել». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացրել է «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագիծը։

Նախարարն ասել է, որ սա առողջապահության համակարգի հիմնարար օրենքներից մեկն է, նաև հիշեցրել, որ երկրի անկախությունից հետո ընդունված առաջին օրենքներից մեկը եղել է բնակչության սանիտարահիգիենիկ պաշտպանության մասին օրենքը, որը, սակայն, կարիք ուներ հիմնովին վերափոխվելու. «Տարիների ընթացքում օրենքն այնքան փոփոխությունների էր ենթարկվել, որ անգամ լեզվական, կառուցվածքային առումով լուրջ բարդությունների առաջ էինք կանգնել»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի՝ հիմա «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանվում են մի շարք առանցքային հասկացություններ, հստակեցվում են այդ բնագավառում կառավարության և պետական կառավարման մարմինների իրավասությունները, ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները։