Հասարակություն

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Մելանի Ժոլին հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: