Հասարակություն

Ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16։12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։