«Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը կգրավադրվի «Արդշինբանկ»-ում. այս մասին տեղեկանումենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից։ «Յուքոմ»-ը դիմել է բաժնետոմսերի գրավադրմանը համաձայնություն տալու համար։
Այս տարվա օգոստոսի 31-ին, սակայն, ՀԾԿՀ-ն նույն գործարքի կատարումը մերժել էր, քանի որ դրան դեմ էր արտահայտվել Ազգային անվտանգության ծառայությունը։
Շուրջ 2 ամիս անց արդեն ՀԾԿՀ-ն գործարքին համաձայնություն է տվել։
Նշենք, որ բաժնետոմսերի ավելի քան 29 տոկոսը պատկանում է «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որի սեփականատերը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է։ Գրավադրվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 տոկոսի բաժնետոմսերը։