Հասարակություն

Նոր նախագծով՝ կպաշտպանվեն հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր նախագծով՝ կպաշտպանվեն հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները հեռուստաընկերությունների շուկայում տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից․ այս մասին ԱԺ-ի իր ելույթում հայտարարել է Սիսակ Գաբրելյանը՝ ներկայացնելով իրենց կողմից հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագիծը։

«Կազմակերպությունը հեռուստաընկերություններին տվել է ռեյտինգներ, բայց դրանք եղել են կոնկրետ հեռուստաընկերությունների մասով։ Միջազգային գովազդատուները, հաշվի առնելով այդ կազմակերպության տվյալները, իրենց գովազդային գումարները ուղղել են կոնկրետ հեռուստաընկերությունների»,- հայտարարել է Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ նոր օրինագծով առաջարկվում է, որ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների 50%–ից ավելին պետք է միանա և ստեղծվի խորհուրդ։ Խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, ով չափումներ կիրականացնի։ Խորհուրդը կունենա վերահսկողական մեխանիզմներ կազմակերպության նկատմամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական