Հասարակություն

Վաղը կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը. օրակարգում 40 հարց է

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 23-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց: