Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը տեղեկացրել է, որ Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի․
«Գործող կամուրջը շատ հին է, թողունակությունը՝ քիչ։ Մենք պայմանավորվել ենք նոր կամրջի կառուցման համար ձևավորել աշխատանքային խումբ»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ քննարկվել է Հայաստանի բնակարանաշինությանը և դպրոցաշինությանն առնչվող հարցեր. «Պայմանավորվեցինք համատեղ կոմիտե ստեղծել»,- ասել է նա։