Հասարակություն

«Ճանապարհային տուրքերի վերացումը կօգնի ՀՀ արտահանողներին»․ Քերոբյան

«Ճանապարհային տուրքերի վերացումը կօգնի ՀՀ արտահանողներին»․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին,  Հայաստան֊Իրան երկկողմ ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պարզեցված մաքսային համակարգի ստեղծման, ինչպես նաև ճանապարհային տուրքերի վերացման հնարավորություններին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ճանապարհային տուրքերի վերացումն իրապես կօգնի Հայաստանի արտահանողներին անհամեմատ հեշտացված հասանելիություն ունենալ արաբական երկրներին և մերձավորարևելյան այլ խոշոր շուկաներին։ Այս որոշումը կարող է կրճատել ճանապարհածախսը, տևողությունը, ինչը թույլ կտա էապես դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները։

Մեհրդադ Բազրփաշը վերահաստատել է Իրանի կառավարության պատրաստակամությունը Հայաստանի հետ այս և տարբեր ծրագրերում համագործակցելու վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական