Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։49-ին, մարվել՝ 19։34-ին։ Մոտ 400-500 քմ տարածքում այրվել է կենցաղային աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 ջրատար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական