Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և Սամվել Մայրապետյանի դեմ ներկայացված հայցերը գերազանցում են 1.2 մլրդ դոլարը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը ներկայացվել են Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և Սամվել Մայրապետյան դեմ:

Ընդհանուր առմամբ, Գլխավոր դատախազությունը Հակոկոռուպցիոն դատարան ներկայացրած 89 հայցադիմումով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն: 

Ներկայացված հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը կամ մոտ 1.2 մլրդ դոլարը։