Հասարակություն

Նուբարաշենում գիշերը կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 02.00-ին Նուբարաշենի 9-րդ փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել:

Նուբարաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է Նուբարաշենի բաժանմունք: Նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և հայտնել, որ նշված հրացանից է կրակոցներ արձակել:

41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: