«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալը ս․թ․ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ալեհավաքի մալուխի միջոցով կատարել է ինքնասպանության փորձ: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանից։
Նրա փոխացմամբ՝ ըստ դատապարտյալի՝ պատճառը առողջական խնդիրներն էին:
«Դատապարտյալը տեխափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, անցել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և վերադարձվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Նավիկյանը։
Հայկ Մագոյան