«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից հավաքագրվում են ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Մասնավորապես‚ 2023թ. երրորդ եռամսյակի ընթացքում հավաքագրվել են 653.7կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների տվյալներ։ Հետազոտվել են միջպետական նշանակության 601.5կմ և հանրապետական նշանակության 52.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Ուսումնասիրությունը իրականացվել է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Գործընթացը շարունակական է։ Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ‚ միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։