Հասարակություն

Արագածոտնում 57-ամյա տղամարդը ճոպանուղուց վայր է ընկել և մահացել

Արագածոտնում 57-ամյա տղամարդը ճոպանուղուց վայր է ընկել և մահացել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայից շտապօգնութան մեքենան են տեղափոխել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է: Վերջինս Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» հատկանիշներով: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Էս-Թի սերվիզ» ընկերությունում, որն էլ կառուցում է ճոպանուղին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական