Հասարակություն

Իսրայելից Հայաստան ՀՀ քաղաքացիների տեղափոխման գործընթացը շարունակվում է

Իսրայելից Հայաստան ՀՀ քաղաքացիների տեղափոխման գործընթացը շարունակվում է

Շարունակվում է Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը: Այս մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։ 

«ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է ստորև ներկայացված հղումով հասանելի էլեկտրոնային հայտի միոջոցով ձևավորված ցուցակով:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, անկախ տարիքից, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Իսրայելում ՀՀ դեսպանության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարով (+972 50 6670345)»,- ասված է հայտարարությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական