Հասարակություն

«Մի աղջնակի դասընկերն էր հորդորում՝ գնա, ներկայացրու պատմվածքդ»․ ԿԳՄՍ նախարար

«Մի աղջնակի դասընկերն էր հորդորում՝ գնա, ներկայացրու պատմվածքդ»․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երեկ դպրոցներից մեկում տեսանք՝ ինչպես են երեխաներն իրենց գրած պատմվածքները ներկայացնում։ Հինգերորդ դասարան։ Նոր չափորոշիչ։ Մայրենիի դասաժամ։ Մի բան հարթ կասեն։ Մի բան անհարթ կասեն։ Բայց իրենք կասեն։ Դա է կարևորը։

Մեր երեխաներին ինքուրույն մտածել, իրենց ուժերի վրա վստահություն հաղորդելն է մեր գործը, սիրելի ուսուցիչներ, այդ վստահությունն ու ինքնուրույնությունը ճիշտ կառավարել սովորեցնելը, գիտելիքների ու արժեքների վրա հիմնելը։ Ընդ որում, մի աղջնակի իր դասընկերն էր հորդորում՝ գնա, ներկայացրու պատմվածքդ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական