Հասարակություն

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին հայտնաբերվել են մարդկային գանգեր ու ոսկրային հատվածներ

Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերվել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:

Այս պահին Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու: