Հասարակություն

Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան

Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից  երրորդ երեխան՝  4,5կգ քաշով, 55սմ հասակով։

Աղջիկ երեխային անվանակոչել են Անգելինա։   
 
Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք  գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։ 

Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։