Հասարակություն

Օդաճնշիչ զենքից կրակել և վնասել են 18 համարի ավտոբուսի հետևի ապակին

Այսօր ժամը 12:00-ի սահմաններում Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցում օդաճնշիչ զենքից կրակել և վնասել են 18 համարի ավտոբուսի հետևի ապակին։

Ինչպես Radar Armenia-ին հայտնում են ՆԳՆ-ից, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար: