Հասարակություն

Հայաստանը ստացել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Երևանը իրանական կողմից ստացել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր։

«Այդ հրավերը ուղղվել է ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարություններին, ինչպես նաև ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի ներկայացուցիչների մասնակցությունը»,- ասել է նա:

Ըստ նրա, հիմա մանրամասները մշակվում են, բայց դեռ որոշում չկա։