ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի ու ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 հոգու աճյուն է նույնականացվել. հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աճյունների նույնականացման գործընթացը շարունակվում է։
Նա նաև տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնագաղթած 100 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից. «ՈՒնենք դրական դինամիկա, և ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ որոշակի առաջխաղաղում ենք նկատում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ այրվածքներ ստացածները դեռ երկար են բուժվելու։
Ավանեսյանը նաև հայտարարել է, որ 20 պացիենտ ուղարկվել է արտերկիր՝ բուժման, սակայն մի հոգի մահացել է. «19-ի մոտ գրանցվում է դրական դինամիկա։ Մենք կապի մեջ ենք արտերկրում բուժվող մեր հայրենակիցների բուժանձնակազմի հետ»։