Հասարակություն

Մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական արշավ

Մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական արշավ

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման արշավ:

Արշավի ընթացքում իրականացվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված ազդարարման համակարգի, azdararir.am հարթակի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Աշխատանքները համակարգելու նպատակով տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՏԿԵՆ նախարարի տեղակալը, Քաղաքապետի տեղակալը, Գլխավոր դատախազության, Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, ՀՌՀ և այլ ներկայացուցիչներ:

Նիստի քննարկումների արդյունքում՝ հաստատվել է իրազեկման արշավի գործողությունների ծրագիրը, քննարկվել են արշավի շրջանակում միջազգային համագործակցությունը, ֆինանսավորումը, բրենդինգը և այլ կարևոր հարցեր:

Ներկաները հայտնել են պատրաստակամություն՝ իրենց իրավասությունների շրջանակում նպաստելու արշավի կենսագործմանը և համատեղ ջանքերով հասնելու լավագույն արդյունքին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական