Հասարակություն

ԼՂ ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի 4 մասնակից ձերբակալվել է.ՆԳՆ

Այսօր ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության շենքի մոտից Ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով բողոքի ակցիայի 4 մասնակից ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ այսօր լարված իրավիճակ էր ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության մոտ. քաշքշուկ էր սկսվել նաև ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի ու ցուցարարների միջև։ Ոստիկանությանը որոշ ժամանակ անց հաջողվել էր հանդարտեցնել իրավիճակը։

Հայկ Մագոյան