Հասարակություն

ՆԳՆ փրկարար ծառայությունը Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում վարժանքներ է իրականացրել

ՆԳՆ փրկարար ծառայությունը Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում վարժանքներ է իրականացրել

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարար վարչությունների կողմից շարունակվում են իրականացվել տարատեսակ միջացառումներ՝ բնակչության իրազեկման և վարվելակերպի կանոնների ուսուցման նպատակով։

Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում կազմակերպվել և անց են կացվել վարժանքներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև թեմատիկ դասընթացներ։

Քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» և «Ազդարարում, պատսպարում և տարահանում»։  

Ուսուցանվողներին ներկայացվել էր նաև «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
Ներգրավված են եղել մարզպետների աշխատակազմից ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություների և ոստիկանության մարզային վարչություների ծառայողներ, մարզային ծառայություններ և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Բնակավայրերում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել էր բնակչության  ազդարարում, որի արդյունքում կազմակերպվել էր բնակավայրերի բնակիչների, աշխատակիցների, դպրոցի աշակերտների և ուսուցիչների տարհանում և պատսպարում: 

Արագածոտնի մարզում անցկացված հրամանատարաշտաբային ուսումնավարժության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների մասնակցությամբ գործնական միջոցառումներին, որի ընթացքում կատարելագործվել են փրկարար ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական