Հասարակություն

Մահացել է Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից ևս մեկ տուժած

Մահացել է Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից ևս մեկ տուժած

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93-րդ կմ-ին իրար էին բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Միցուբիշիի» ուղևորուհին տեղում մահացել էին, իսկ «Միցուբիշիի»՝ վեց և «Նիսանի»՝ մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշիի» օտարերկրացի ուղևորը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական