Հասարակություն

ՆԳՆ-ից պարզաբանել են արցախցիների մեքենաներին ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանելու ահազանգերը

ՆԳՆ-ից պարզաբանել են արցախցիների մեքենաներին ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանելու ահազանգերը

ՀՀ ՆԳՆ ոստկանությունն անդրադարձել է ահազանգերին, որ արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։

«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ: ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:

Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»,- Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական