Հասարակություն

Դատախազը միջնորդել է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով

Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Այս մասին իր Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով»,- գրել է նա։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ԱԺ-ն համաձայնություն էր տվել «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու գործով Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։ Փետրվարի 13-ին Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել։