Հասարակություն

Հայաստանն հանդես է եկել որպես «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մասնակից և ակտիվ գործընկեր. Քերոբյան

Հայաստանն հանդես է եկել որպես «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մասնակից և ակտիվ գործընկեր. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը միջազգային համագործակցության «Գոտի և ճանապարհ» երրորդ համաժողովի շրջանակում Beijing Daily Video Reporter-ին տված հարցազրույցում ներկայացրել է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում երկու երկրների համագործակցության առաջընթացն ու ձեռքբերումները։

«Հայաստանն առաջին իսկ օրվանից հանդես է եկել որպես «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մասնակից և ակտիվ գործընկեր։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է տարբեր ծրագրեր, որոնք գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում, ինչպիսիք են՝ Գյումրիում նախատեսվող «չոր նավահանգստի» և այլ ենթակառուցվածքների կառուցման և բարելավման ծրագրերը», - նշել է Վահան Քերոբյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական