ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80.000 քաղաքացի անկանխիկ եղանակով ստացել է 100.000 դրամ միանվագ օգնություն։ Եվս 2600 հոգի այդ գումարն ստացել է կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով. կառավարության նիստում տեղեկացրել է աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 10.000 հոգի էլ նոր է բանկային քարտ ձեռք բերել, և այսօր ու վաղը կստանան այդ 100.000-ական դրամները։
Ըստ Մկրտչյանի՝ տվյալները լրացվում են, և դրանից հետո ավելի հստակ կլինի գումարը ստացածների թիվը։