Հասարակություն

Նորամարգ գյուղում այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13։48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 15:10-ին: Ազատության փողոցում գտնվող ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, կենցաղային իրեր և տան տանիքի դուռը: