Հասարակություն

Ի՞նչ անի պաշտոնյան նվեր ստացած գինին. քննարկում կառավարության նիստում

Ի՞նչ անի պաշտոնյան նվեր ստացած գինին. քննարկում կառավարության նիստում

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկվել է հանրային ծառայողների և պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ շատ են դեպքերը, երբ երկու երկրների պաշտոնյաներ նվերներով են փոխանակվում, օրինակ է բերել գինիները. «Այդ դեպքում ի՞նչ է արվելու»,- հարցրել է նախարարը։

Վարչապետն արձագանքել է. «Գինին պաշտոնյան չպետք է խմի ու օգտագործի, պետք է տա պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կատակը մի կողմ, բայց կարող ենք գինու, կոնյակի ֆոնդեր ստեղծել, թող մնան, կարող են օգտագործվել արարողակարգային այլ միջոցառման ժամանակ։ Թող 200 տարի այդ գինիները կուտակվեն․ սա կարևոր սիմվոլ է ու պետք է կարգավորել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական