Հասարակություն

ՀԲ-ի պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը

ՀԲ-ի պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքարդյունաբերության ավագ մասնագետ Ռեմի Պելոնը, հանքարդյունաբերության հարցերով ավագ խորհրդատու Բրայան Լենդը, ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը։

Համաշխարհային բանկի այցի նպատակը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023թ․ մայիսին ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանի կարգավիճակի, դրա իրականացմանն աջակցելու համապատասխան ծրագրերի և Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ընթացքի ուսումնասիրումն է։ 

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց 2023թ․ իրականացված աշխատանքները, խոսեց ապագա անելիքներից, ոլորտային զարգացման հեռանկարից և առկա մարտահրավերներից։ 

Կարևորելով տարբեր ուղղություններով ոլորտային զարգացումը՝ առանձնացրեց երկրաբանական ուսումնասիրության մասով ներկայի և ապագայի տեսլականը։ Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները ներկայացրեցին ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ Համաշխարհային բանկի ընթացիկ վերլուծությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական