Հասարակություն

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև շրջակա միջավայրի պահպանության՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրները

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև շրջակա միջավայրի պահպանության՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կենսաբազմազանության և անտառների վարչության ղեկավար Կառլ Ամիրգուլաշֆիլին, ով աշխատանքային այցով Երևան էր ժամանել ԲՊՄՄ համաժողովին մասնակցելու նպատակով: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես` կենսաբազմազանության պահպանության խնդիրները, միջպետական գեոպարկերի ստեղծման հնարավորությունները:

Քննարկվել է նաև ԲՊՄՄ -ին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը, ինչպես նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արդյունքում կողմերը ձեռք են բերել  պայմանավորվածություն` ակտիվացնելու միջպետական համագործակցությունն ու նախաձեռնելու ընդհանուր ծրագրեր` միտված տարածաշրջանում կենսաբազմազանության  և էկոհամակարգերի պահպանությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական