Կառավարության որոշմամբ ԼՂ–ից տեղահանված ևս 40.000 անձ 6 ամիս ժամկետով կստանա սոցիալական աջակցություն՝ ամսական 40․000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, և 10․000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերին օժանդակելու համար:
Այդ նպատակով այս ամսվա համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամ. «Այս գումարը տրվում է բնակարան, բնակելի տարածք վարձելու համար»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտարարեց, որ այս պահին ավելի քան 222 միայնակ տարեց կամ հաշմանդամություն ունեցող ավագ տարիքի ներկայացուցիչ կա, որոնք պետության հոգածության կարիք ունեն։