Հասարակություն

Առողջապահության նախարարը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները

Առողջապահության նախարարը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները

Ուժեղացնել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:

Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը:

Դեսպանը նշել է, որ քննարկման փուլում են ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև` ընթացիկ բարեփոխումներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական