Հասարակություն

«2025թ. բժիշկների համար աշխատելու նախապայման կլինի լիցենզիան». Ավանեսյան

«2025թ. բժիշկների համար աշխատելու նախապայման կլինի լիցենզիան». Ավանեսյան

Ներկայացնելով բուժաշխատողների պարտադիր լիցենզավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ մինչև 2027թ. պետք է անցկացվի գործող բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց, որպեսզի հունվարի 1-ին պատրաստ լինեն, բոլորն ունենան լիցենզիա ու կարողանան գործունեությունը շարունակել։

2025թ. հետո բոլոր բուհ ավարտողները պետք է ստանան լիցենզիա, հետո նոր ներգրավվեն աշխատանքի, ոչ թե սպասեն 2027թ.։ Այսինքն, ըստ նախարարի, 2025թ., որպես աշխատաշուկա մուտք գործելու նախապայման, սկսելու է գործել լիցենզավորման պարտադիր պահանջը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական