ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրա խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանված 14 848 աշակերտ արդեն իսկ հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ:
«Բոլոր հայրենակիցներին պետք է հորդորեմ, որ առաջին իսկ հնարավորության պարագայում դպրոց դիմեն, որովհետև անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից՝ այդ ամեն օրը երեխայի կրթությունից դուրս մնալու օր է, և մենք բոլորս առաջին հերթին պետք է մտածենք նրանց կրթության գործընթացի շարունակականության մասին, որովհետև ամեն բաց թողած օրը հետո լրացնելու կարիք է լինում»,- ասել է նա։
Նախարարի խոսքով, 1000-ից ավելի անձ դիմել է քոլեջներ և ուսումնարաններ:
Տեղահանված ուսանողների շուրջ 50 տոկոսը՝ 1155 ուսանող, արդեն իսկ հաշվառվել է պետական բուհերում և մասնաճյուղերում:
ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում շուրջ 1500 ուսուցիչ կա, որոնք, ըստ նախարարի, կկարողանան աշխատանք գտնել Հայաստանում: