Հասարակություն

Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական Միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոփը: 

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ 
- ապրանքների առևտուր, 
- մաքսային ոլորտ,
- առևտրի տեխնիկական խոչընդոտներ, 
- սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, 
- ծառայությունների առևտուր, 
- հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, 
- ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, 
- մտավոր սեփականություն, 
- պետական գնումներ, 
- առևտուր և կայուն զարգացում, 
- մրցակցություն, 
- պետական ձեռնարկություններ, 
- թափանցիկություն, 
- վեճերի կարգավորում: