«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հ-7 /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Շինաշխատանքները կատարում է «Լև շին» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։