Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԵԽ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո։