Հասարակություն

Բանկերը 215 մլրդ դրամի զուտ շահույթ են ունեցել

«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը ներկայացրել է ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը՝ 2022/23թթ I-III եռամսյակին։

«ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրել են շուրջ 215 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 11%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 56.9 մլրդ դրամ,

Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն 18 առևտրային բանկերից 6-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։