Գևորգ Ալթունյանը կալանավորվել է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացրել է փաստաբան Գոռ Սաղոյանը։
Դատախազությունը բողոքարկել։ Էր Ալթունյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն ու գրավի կիրառումը։
Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել, բայց իրենք դեռ չեն բողոքարկել վերաքննիչի որոշումը։
Հիշեցնենք, որ Ալթունյանը և ևս 4 անձ մեղադրվում են 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ն երեկ հայտարարեց, որ Ալթունյանը ձերբակալվել է։