Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+800 հատվածի հիմնանորոգում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.8կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով։
Իրականացվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է խճային հիմքը‚ կառուցվել են մայթեր։ Այժմ տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը‚ հարթեցվում են կողնակները‚ կառուցվում են կողային առուները։ Շինարարությունը կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումն իրականցվում է ՀՀ պետական բյուջեից։