Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է Քարիմ Բենզեմայի հայտարարությունները Պաղեստինի վերաբերյալ:
Ավելի վաղ «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը գրել էր. «Աղոթում ենք Գազայի բնակիչների համար, որոնք կրկին անարդար ռմբակոծությունների զոհ են դարձել, որը չի խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին»:
«Գրելով դա՝ նա դարձել է «Համաս»–ի քարոզչական գործակալ, քանի որ «Համաս»-ը հավատարիմ է ոչ միայն Իսրայելի ֆիզիկական ոչնչացման, այլև միջազգային հասարակական կարծիքի միջոցով Իսրայելի ոչնչացման ռազմավարությանը», -«C News»-ի եթերում հայտարարել է ֆրանսիացի գործիչ Նադին Մորանոն: