Հասարակություն

Վագիֆ Խաչատրյանին դատարանում խոսքի հնարավորություն է տրվել

Ադրբեջանում ընթանում է Լաչինի անցակետում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատը։ Նիստի ժամանակ Խաչատրյանին տրվել է խոսքի իրավունք․ նա մի շարք հայտարարություններ է արել։ 

Վագիֆ Խաչատրյանը, մասնավորապես, պատմել է, որ 1992թ․ սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի ղեկավար դառնալուց հետո հայերի ինքնապաշտպանության համար մոբիլիզացիոն ծառայության են կանչվել 50-55 տարեկան հայերը։ Ինքը նույնպես զորակոչվել է Ստեփանակերտի զինկոմիսարիատից։ 1992թ․ Փառուխ լեռան բարձունքին, որտեղ անցկացրել են իրենց ծառայությունը, ադրբեջանցիների հետ մարտեր չեն եղել, և ինքը չի մասնակցել այդ մարտերին։ 1992 թվականի հոկտեմբերին զորացրվել է, քանի որ ծառայելիս ձեռք է բերել երիկամների և աղիքների խնդիրներ։