Հասարակություն

Երևանում իր աշխատավայրում մահացել է Հայաստանում ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալի ներկայացուցիչը

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երևանում իր աշխատավայրում մահացել է Հայաստանում ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պոնոմարյովը։

Հայաստանի ՆԳՆ-ից Radar Armenia-ի հետ զրույցում  հայտնեցին, որ ժ․09։45 շտապ օգնության կայանից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Մանուշյան 72 հասցեում տղամարդ է հանկարծամահ եղել։ Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։

Հայաստանի քննչական կոմիտեից էլ տեղեկացրին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Խիստ նախնական տվյալներով՝ հանկարծամահություն է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերջնական պատճառները պարզ կլինեն քննության արդյունքներից ելնելով»։

Հայկ Մագոյան