ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահասից 27 300-ի համար արդեն իսկ դիմում ներկայացվել է, նախորդ շաբաթ 100 000 դրամ գումարը ստացել է 14 593 երեխա:
Ինչ վերաբերում է զբաղվածության ապահովման ծրագրերին, ապա ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններ և խորհրդատվություն ստանալ աշխատանքի մասով: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ 150-ից ավելի նման դեպք է արդեն գրանցվել, երբ մեր հայրենակիցներն ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ՝ խորհրդատվություն ստանալու, և կարողացել են աշխատանքի անցնել: