Հասարակություն

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկվել պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկվել պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, ովքեր Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել: Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նրանցից մեկը նետել է 3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին:

Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 38 և 37-ամյա տղամարդիկ են, որոնցից մեկը հայաստանյան հայտնի ու ճանաչված բուհերից մեկի պրոռեկտոր է, մյուսն էլ՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական