ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։
«Չվերթն իրականացնում է «Հայկական ավիաուղիները»՝ ՀՀ կառավարության հովանավորությամբ։ Ինքնաթիռն այս պահի դրությամբ դեռևս թռիչք չի իրականացրել»,- այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանից, ով թռիչքի վերաբերյալ սահմանված ժամկետներ չնշեց։
Հայկ Մագոյան